Փետրվարի 26-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, քննարկվել և հաստատվել են ԱԺ 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու և 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի 2018-ի փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել են հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը և տևողությունը:
Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկեց «Ելքի»` Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որով ընդդիմադիրներն առաջարկում էին թեթևացնել քաղաքացիների հարկային բեռը՝ իջեցնել վառելիքի գնի բարձրացմանը հանգեցրած ակցիզային հարկը, ավելացրած արժեքի հարկը և եկամտահարկը։
ԱԺ բոլոր քաղաքական ուժերից ամենաակտիվը եղել է «Ելք» խմբակցությունը` ԱԺ-ում «Խորհրդարանական մոնիտորինգ. 6-րդ գումարման խորհրդարանի առաջին և երկրորդ նստաշրջանների արդյունքները» քննարկման ժամանակ ասաց ԱԺ-ի աշխատանքի մոնիտորինգի նախագծի ղեկավար Լուսինե Վասիլյանը:
ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանի գլխին կրկին սև ամպեր են կուտակվում: Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ լրատվամիջոցներից մեկը բացահայտել էր պատգամավոր-բրոքերի իրական դեմքը, նա ամեն ինչ արեց, որ այդ ամենից «մաքուր» դուրս գա:
Այսօր ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրում. քննարկման թեման կրկին թանկացումներն են՝ «Հարկային օրենսգրքի» փոփոխությունները չեղարկելու մասին հարցը:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ փետրվարի 16-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով:
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Դեմ քվեարկեց միայն «Ելք» խմբակցությունը: Նախագծի համաձայն՝ Անվտանգության խորհուրդը պետական մարմին է, որը գլխավորում է վարչապետը:
Իրանական տեղեկատվական հարթակները հաղորդում են, որ Իրանի Իսլամական Հանրապետության պառլամենտը` Մեջլիսը, միաձայն որոշում է ընդունել Հորմուզի նեղուցը փակելու մասին։
Հավանաբար հիշում եք, որ նեղուցի փակման մասին խոսել ենք դեռ օրեր առաջ, սակայն այն ժամանակ Իրանը, հավատալով դիվանագիտական ճանապարհով խնդիրը կարգավորելու Թրամփի հայտարարություններին, չգնաց այս ծայրահեղ քայլին...